Միցուկո Ուտիդա
Միցուկո Ուտիդա | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 内田光子 |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1948[1][2][3] (75 տարեկան) Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա և Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և ռեժիսոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Universal Music LLC? |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Robert Cooper? |
Պարգևներ | |
Կայք | mitsukouchida.com |
Mitsuko Uchida Վիքիպահեստում |
Միցուկո Ուտիդա (ճապ.՝ 内田光子, անգլ.՝ Mitsuko Uchida Միցուկո Ուչիդա; դեկտեմբերի 20, 1948[1][2][3], Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնական ծագում ունեցող բրիտանացի դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 20-ին Ճապոնիայի Ատամի քաղաքում։ Դաշնամուր սկսել է նվագել դեռևս վաղ տարիքում։ 12 տարեկան հասակում դիվանագետ ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա, որովհետև նրա հայրը նշանակվել էր Ավստրիայում Ճապոնիայի դեսպան։ Սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում։ Նրա ուսուցիչը սկզբնական շրջանում եղել է Ռիչարդ Հաուզերը, հետո Վիլհելմ Կեմպֆը և Ստեֆան Ասկենասեն։ Հոր ծառայության ժամկետը լրանալուց հետո նա վերադարձել է Ճապոնիա, իսկ Ուտիդան մնացել է Վիեննայում և շարունակել կրթությունը։ Առաջին ելույթը Վիեննայի Մուզիքֆերայն համերգասրահում ունեցել է 14 տարեկանում։ Հետո սկսել է գիտելիքները խորացնել Արթուր Շնաբելի վերջին աշակերտուհու՝ Մարիա Կրուչոյի մետ[5][6]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Բրյուսելում մասնակցել է Ելիզավետա թագուհու անվան մրցույթին և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը։ 1969 թվականին Վիեննայում մասնակցել է Բեթհովենյան մրցույթին և ստացել առաջին մրցանակը[7]։ 1970 թվականին Վարշավայում կայացած Շոպենյան մրցույթի շրջանակներում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[8]։ 1975 թվականին Լիդսում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[9]։
1983 թվականին դարձել է Ելիզավետա թագուհու մրցույթի ժյուրիներից մեկը։
Միջազգային ճանաչում են ստացել Մոցարտի բոլոր սոնատների և դաշնամուրային կոնցերտների նրա կատարումները[10][11]։
1998 թվականին դարձել է Կալիֆոռնիայում կայացած Օհայի երաժշտական փառատոնի առաջին կին ղեկավարը[10]։
2002-2007 թվականներին աշխատել է Կլիվենդյան նվագախմբի հետ։ Եղել է անգլիական կամերային նվագախմբի դիրիժորը։ 2010 թվականին որպես արտիստ հրավիրվել է Բեռլինյան ֆիլհարմոնիկ։ Եղել է Մարլբորի փառատոնի և երաժշտական դպրոցի ղեկավարը[10]։
Ստացել է բրիտանական քաղաքացիություն։ Ապրել է Լոնդոնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է դիվանագետ Ռոբերտ Կուպերի հետ։
Ռեպերտուար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնակահարուհու ռեպերտուարի հիմնական մասը կազմել են Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Շոպենի, Դեբյուսիի, Բերգի, Առնոլդ Շյոնբերգի և Վեբերնի ստեղծագործությունները։ Կատարել և ձայնագրել է Մոցարտի դաշնամուրային բոլոր սոնատները (Գրամոֆոն մրցանակ, 1989): Կլիվենդյան նվագախմբում Պիեր Բուլեզի գլխավորությամբ կատարած Շյոնբերգի դաշնամուրային կոնցերտը նույնպես արժանացել է Գրամոֆոն մրցանակի (2001): Մրցանակներ է ստացել Բեթհովենի դաշնամուրային կոնցերտների, սոնատների, Շուբերտի և Դեբյուսիի ստեղծագործությունների կատարումների համար։ Անսամբլային համարներ է ունեցել Քրիստիան Տեցլաֆի, Կիրի Տե Կանավայի, Ֆելիսիտի Լոտի, Իեն ԲոսթրիջիՄարինա Պիչինինիի հետ։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թվականին արժանացել է Սանթոնի երաժշտական մրցանակի[12]
- 1989 թվականին ստացել է Գրամոֆոն մրցանակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրային սոնատների ամբողջական հավաքածուի լավագույն գործիքային ձայնագրության համար[13]
- 2001 թվականին ճանաչվել է Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր հրամանատար։ Այդ ժամանակ պատվավոր էր, որովհետև նա դեռ բրիտանական քաղաքացիություն չէր ստացել[14]
- 2001 թվական Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունների լավագույն գործիքային ձայնագրության համար արժանացել է Գրամոֆոն մրցանակի[13]
- 2003 թվականին ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության միջազգային անդամ[15]
- 2008 թվականի ապրիլին BBC-ն նրան է հանձնել «Տարվա գործիքավորող» և «Տարվա սկավառակ» մրցանակները[16]
- 2009 թվականին Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է երաժշտության դոկտորի աստիճան[17]
- 2011 թվականին Մոցարտի դաշնամուրային № 23 և № 24 կոնցերտների ձայնագրությունների համար «Լավագույն գործիքային մենակատար» անվանակարգում արժանացել է Գրեմմի մրցանակի
- 2015 թվականին Ճապոնիայի կայսերական ընտանիքի կողմից պարգևատրվել է կայսերական շքանշանով[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ Immelman, Niel (2009 թ․ ապրիլի 13). «Maria Curcio». The Guardian. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Maria Curcio». Telegraph.co.uk. 2009 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ [1] (չաշխատող հղում)
- ↑ «Narodowy Instytut Fryderyka Chopina». Konkursy.nifc.pl. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ "Uchida, Mitsuko", Grove Music Online, 2007. Accessed 3 June 2007.
- ↑ 10,0 10,1 10,2 «Mitsuko Uchida Facts». Your Dictionary (անգլերեն). LoveToKnow, Corp. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- ↑ Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, 51. ISBN 978 2 3505 5192 0.
- ↑ «Suntory Music Award Awardees» (PDF). Suntory.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 13,0 13,1 «Artist». Gramophone.co.uk. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «New Year Honours 2000 – Honorary appointments». Bbc.co.uk. 2000 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Mitsuko Uchida takes BBC's classical top spot» (Press release). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Oxford University Gazette, 5 February 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Artists honored with Japan's Praemium Imperiale awards». Reuters.com (Press release). Reuters. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dybowski S. «Mitsuko Uchida» (անգլերեն). Narodowy Instytut Fryderyka Chopina. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Wroe N. Fingers on the pulse(անգլ.) // Guardian. — 2002, Dec 21. (Ստուգված է 31 Մարտի 2014)
- Мицуко Утида(անգլ.) Allmusic կայքում
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ճապոնացի դաշնակահարներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ